News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի իշխանությունները չեն մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ամռանը Ռուսաստանում: Այս որոշումը կայացվել է «Սկրիպալի գործի» կապակցությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն: Նաեւ կասեցվել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումը:

Նշվում է, որ իսլանդական կառավարությունը դա անում է հանուն Միացյալ Թագավորության եւ նրա դաշնակիցների հետ համերաշխության: «Իսլանդիայի կառավարությունը կոչ է անում ռուսաստանյան իշխանություններին հստակ պատասխաններ տալ հետաքննությանը վերաբերող կարեւոր հարցերին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ   համագործակցել»,-նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն, Կանադան եւ մի շարք ԵՄ երկրներ հայտարարել էին ռուս դիվանագետների արտաքսման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ