News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում վարում է հետեւողական քայլերի քաղաքականություն: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում օրենքի գերակայության երկիր դառնալու համար, եւ եթե այսպես շարունակվի, ապա կգա օրը, երբ տեղի կունենա երկար սպասված վիզային ռեժիմի ազատականացումը: Կոնկրետ Լյուքսեմբուրգը մշտապես լավ է վերաբերվել նրանց, ովքեր ցանկանում են մեր երկիր այցելել, նշեց նախարարը եւ հավելեց, որ Բալկանների հետ վիզային ռեժիմի աատականացման փորձը առաջացրել է որոշ արդարացի մտավախություններ:

«Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում»,- արձանագրել է նա՝ նշելով, որ գործը մեկ օրում չի արվում, եւ Եվրահանձնաժողովը պետք է բոլոր երկրների համար լուծում գտնի: Ձեր հարեւան երկրի հետ նման բան չի կնքվել: «Էդվարդ, դու կարող ես Լյուքսեմբուրգի վրա հույս դնել: Մենք ամեն ինչ կանենք օժանդակելու համար»,- հավաստիացրեց Ժան Ասելբորնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ