News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Մոսսադի» վեց նախկին ղեկավարներ մեղադրել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ երկրի ապագան սպառնալիքի տակ դնելու մեջ, հաղորդում է Reuters-ը։

Նրանք իրենց կարծիքը հայտնել են «Եդիոտ Ախրոնոտ» թերթին տված հարցազրույցում։ Այդ թերթն ամենաշատն է վաճառվում Իսրայելում եւ մշտապես քննադատումէ  վարչապետին։

Դեննի Յաթոմը, որը «Մոսսադը» ղեկավարել է Նեթանյահուի առաջին ժամկետին՝ 90-ականների վերջին, նրա հրաժարականի կոչ է արել՝ նշելով, որ վարչապետն ու իր օգնականները «սեփական շահերը գերադասում են ազգայինից»։

Յաթոմը նաեւ մտահոգություն է հայտնել «դիվանագիտական ոլորտում իներցիայի կապակցությամբ, որը հանգեցնում է երկազգային պետության, ինչը Իսրայելի վերջը կլինի»։

«Մենք այստեղ երեխաներ, թոռներ ու ծոռներ ունենք, ուզում ենք, որ նրանք ապրեն առողջ երկրում, իսկ այս երկիրը հիվանդ է»,- նշել է Ցվի Զամիրը՝ 1968-74թ.թ. «Մոսսադի» ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ