News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայկական Elbat ընկերությունը նախատեսում է արտահանում կատարել արաբական երկրներ:

Երեւանում ArmHitec-2018 սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության վարչական տնօրեն Վիկտոր Պապյանը նշել է, որ հիմնականում մարտկոցների արտադրությամբ են զբաղվում, այդ թվում՝ ծանր տեխնիկայի եւ անխափան էլեկտրասնուցման ապահովման համակարգերի համար:

Սա տարածաշրջանում միակ նմանատիպ ընկերությունն է: Ընկերության ներկայացուցիչը նախընտրել է արտահանման մասին մանրամսն չխոսել, նշելով միան, որ Ռուսաստան կատարվող արտահանման հետ միասին նախատեսվում է սկսել արտահանումը դեպի արաբական երկրներ: Արտադրությունը կազմակերպվում է եվրոպական, ավստրիական, իտալական տեխնոլոգիաներով: Պապյանը նշել է, որ էլեկտրասնուցման անխափան համակարգերը օգտագործվում են բժշկական հաստատություններում:

Ընկերությունը ստեղծվել է 2007-ին, արտադրությունը սկսել է 2010-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ