News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Uber ընկերությանը հաջողվել է խուսափել ինքնավար ավտոմեքենայի մասնակցությամբ մահացու ելքով վթարի դատավարությունից։ Reuters–ի փոխանցմամբ՝ ընկերությանը հաջողվել է զոհված 49-ամյա Էլեն Հերցբերի հարազատների հետ պայմանավորվել եւ կարգավորել բոլոր հարցերը։ 

Տուժող կողմի փաստաբան Քրիստինա Պերես Հասանոն  հայտարարել է, որ հարցը լուծվել է։ Համաձայնության պայմանները չեն նշվում։ Uber–ում հրաժարվել են մեկնաբանություն տալ։ 

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում մարտի 18-ի երեկոյան Uber ինքնավար մեքենան հարվածել եւ սպանել էր 49-ամյա Էլեն Հերցբերին։ Վթարի պահին մեքենան ինքնասպասարկման ռեժիմում էր եղել։

Միջադեպի պատճառով ընկերությունը դադարեցրել էր անվարորդ մեքենաների փորձարկումը Պիտսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում եւ Տորոնտոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ