News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ստիպեց Ռուսաստանին արձագանքել ռուս դիվանագետների արտաքսմանը, սակայն Մոսկվան բաց է մյուս երկրների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման համար: «Ռուսաստանը որեւէ դիվանագիտական պատերազմ չի հրահրել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դիվանագետների արտաքսման պատժամիջոցային փոխանակումների կողմնակից չի եղել: «Ռուսաստանը ստիպված էր քայլեր ձեռնարկել ի պատասխան ոչ բարեկամական, ապակառուցողական, անօրինական գործողություններին, այս դեպքում` մեր դիվանագետների արտաքսմանը եւ Վաշինգտոնի կողմից ՌԴ հյուպատոսարանի փակմանը: Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բարեկամական հարաբերությունների հաստատման համար, մենք ուզում ենք նման հարաբերություններ ունենալ»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինն իսկզբանե եղել եւ մնում է բոլոր երկրների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների հաստատման կողմնակիցը»,- հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը չի համաձայնել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի կարծիքի հետ, ով Մոսկվայի արձագանքը  ռուս դիվանագետների արտաքսմանը «չհիմնավորված» էր անվանել: «Մենք, իհարկե, համաձայն չենք նման գնահատականի հետ»,- ասել է  նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ