News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ԱԳՆ-ն իրազեկված է, որ անցյալ շաբաթ Տալլինի քաղաքային ժողովի նախագահ Միխայիլ Կիլվարտի խորհրդական Կարինե Օգանեսյանին էստոնական պատվիրակության կազմում Ադրբեջան ժամանելուն պես Բաքվի օդանավակայանից արտաքսել են, եւ Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումների է սպասում, հայտնում է Rus.ERR պորտալը:

«Նախարարությունը տեղի ունեցածին տեղյակ է: Բաքվում մեր ներկայացուցչության ղեկավարը Կարինե Օգանեսյանի հետ կապի մեջ է եղել այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել, որ նրան երկիր մուտք գործել չեն թույլատրում: Նա անմիջապես օդանավակայան է մեկնել: ԱԳՆ-ն հիմա հաղորդակցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի իրավիճակը պարզաբանի»,- հայտնել են Էստոնիայի ԱԳՆ-ից:

Ինչպես rus.err.ee-ին պարզաբանել է Օգանեսյանը, իրեն հայտնել են, որ պաշտոնական մերժման պատճառն «անցանկալի անձ» լինելն է, իսկ բանավոր սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ պատճառն իր ազգանունն է: Անձնագրային ստուգման կետում նա մեկ ժամ է անցկացրել: Օգանեսյանն առաջիկայում չի ծրագրում կրկին Ադրբեջան մեկնել, եւ վերջերս տեղի ունեցած միջադեպը նրա համար ավարտված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել: Այս առնչությամբ, Բալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր եւ էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան եւ 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ