Toyota-ն Նյու Յորքի միջազգային ավտոսրահի շրջանակում ցուցադրել է նոր սերնդի RAV4 քրոսովերը: Այն ստեղծված է TNGA-ի հիման վրա, որը հիմք է դարձել ապրանքանիշի այլ մոդելների համար, ինչպիսիք են Camry-ն եւ C-HR-ը, հաղորդում է Kolesa.ru- ն:
Ամերիկյան մոդելի շարժիչները գրեթե նույնն են, ինչ վերջին Camry-ի: ԱՄՆ-ում մեքենան կառաջարկվի Dynamic Force-ի նոր ընտանիքի 2.5 «մթնոլորտային» շարժիչով եւ հիբրիդային սարքով նույն շարժիչի հիման վրա:
Camry-իի այս շարժիչը արտադրում է 206 ձիաուժ, իսկ RAV4-ի ցուցանիշը դեռ չի բացահայտվում:
Եվրոպական տարբերակը կներկայացվի երկու լիտրանոց բենզինային շարժիչով, որը կունենա մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփեր:
ԱՄՆ-ում հաճախորդները բենզինային շարժիչով ավտոմեքենան կկարողանան գնել այս տարվա դեկտեմբերին, 2019 թվականին նախատեսված է հիբրիդների վաճառքի մեկնարկը: