News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խելագարվել է, կարծում է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Մեկնաբանելով արդեն մեկ ամիս է թուրքական բանտում գտնվող երկու հույն զինվորների ճակատագիրը, որոնք պատահաբար էին հայտնվել Թուրքիայի տարածքում, եւ Անկարայի սադրանքներն Էգեյան ծովում՝ Կամենոսը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցման որեւէ ալիք չկա, հայտնում է Ekathimerini կայք:

«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով դուրս է գալիս եւ հրապարակայնորեն վիրավորում է ԱՄՆ-ին եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Թուրքիայում դատարաններ չկան, իսկ արդարադատության համակարգը աշխատում է սուլթանի (Էրդեղանի) կարգադրությամբ»:

Ըստ նրա, հաշվի առնելով նշված հանգամանքները, թուրքական իշխանությունները կարող են զինվորներին պահել 15 տարի, թեեւ նրանց դեմ որեւէ մեղադրանք չեն կարող առաջադրել: «Անհնար է խոսել խելագարի հետ»,- ասել է նա՝ ի նկատի ունենալով Էրդողանին:

Կամենոսը նաեւ մտավախություն է հայտնել, որ Անկարան կարող է սադրանքկազմակերպել  Էգեյան ծովում: «Նրանք կարող են սադրանք կազմակերպել, բայց թուրքական զինված ուժերն այժմ սարսափելի վիճակում են», - ասել է նա՝ հավելելով, որ Հունաստանն իր կողմից պատրաստ է: Ընդ որում, Կամենոսը նշել է, որ Հունաստանը ծուղակը չի ընկնում, սակայն եթե Թուրքիան խախտի Հունաստանի ինքնիշխանությունը, ապա «մենք կարձագանքենք այնպես, ինչպես պետքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ