News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանցիները հայերին ավելի թանկ գնով են գազ առաջարկում, քան ռուսներին: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ բանակցություններն անխափան կերպով շարունակվում են: Հարցին՝ արյդո՞ք իրանական կողմն այսքան երկար բանակցություններից հետո ավելի բարձր գին է առաջարկում, քան ռուսներին, փոխնախարարը պատասխանեց. «Այո»:

Միաժամանակ, փոխնախարարը նշեց, որ Իսլամական հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարության մեկնաբանության համար պետք է դիմել հենց դեսպանին, ոչ թե իրեն։ Դեսպանը, հիշեցրեց  Հարությունյանը, կոնկրետ գին չի նշել, և այժմ Իրանը հարևան երկրներին շատ բարձր գնով է գազ վաճառում, իսկ Հայաստանին դեռ ավելի էժան գազ չի առաջարկել:

«Թե ինչ գնով են նրանք գազ առաջարկում, իրանական կողմի առեւտրային գաղտնիքն է, եւ ես իրավունք չունեմ այն բացահայտել», - ընդգծեց Հարությունյանը՝ փաստացիորեն կրկնելով  նախորդ մամուլիս ասուլիսի ժամանակ արված իր հայտարարությունները: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանն ու Իրանը բանակցություններ են վարում ինչպես «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի շրջանակում, այնպես էլ ներքին վերջնական սպառման համար (բնակչությանը) գազի մատակարարման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ