Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաջորդ շաբաթ վկայություն կտա Կոնգրեսում վկայություն կտա միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կապակցությամբ, փոխանցում է AFP-ն:
Լսումները տեղի կունենան ապրիլի 11-ին Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հարցերով կոմիտեում: Դրանց նպատակն է «լույս սփռել այդ օգտատերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ կարեւորագույն հարցերի վրա եւ օգնել բոլոր ամերիկացիներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում նրանց անձնական տվյալների հետ համացանցում», նշում է կոմիտեի նախագահ Գրեգ Ուոլդենի եւ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Պալոնեի հայտարարության մեջ:
Նշենք, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությունը անօրինական կերպով ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները: Հավաքած տվյալների հիման վրա հետազոտողները գնահատեցել էչն ընտրողների քաղաքական նախասիրությունները եւ նրանց գովազդներ ցույց տվել, որոնք ուղիղ կերպով վերաբերում էին նրանց հետաքրքրությունների դաշտին: Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ Մարա Հելեյը հայտարարել է Facebook- ի եւ Քեմբրիջի Cambridge Analytica ընկերության դեմ հետաքննություն սկսելու մասին: