News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն, որը պաշտոնապես պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին, ՀՀ կառավարությունից մաքսային արտոնություն է ստացել: Համապատասխան որոշումը կայացվել է ապրիլի 5-ի կառավարության նիստին: Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Ալեքս Տեքստիլ» տեքստիլ ընկերությունը հայտ էր ներկայացրել մոտ 1.5 մլն դոլար կամ 750.3 մլն դրամի հումքի եւ նյութերի ներկրման մաքսատուրքից ազատման համար: Խոսքը Թուրքիայից եւ Ուզբեկստանից ներկրվող ապրանքների մասին է, մասնավորապես՝ գործվածքների, թելերի, կոճակների, կեռերի:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում ՀՀ կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 դպրոցը «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը  20 տարով անհատույց օգտագործման համար փոխանցման մասին որոշումը, որտեղ պետք է տեքստիլ արտադրություն սկսվի: Հայ-չեխական կապիտալի հաշվին բացված նոր արտադրամասը նախատեսվում է գործարկել մինչեւ աշուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ