Հանրահայտ PicsArt ֆոտոխմբագրման անվճար հավելվածը և սոցիալական ցանցն իր օգտատերերի խնդրանքով ստեղծել է Gold բաժանորդագրության փաթեթ, որը գործող անվճար հավելվածին հավելյալ արտոնյալ եւ առանց գովազդ ստեղծագործելու հնարավորություններ է ընձեռում։
PicsArt-ի Gold բաժանորդագրությունն օգտատերերին ապահովում է բացառիկ լրացուցիչ հնարավորություններ ու առավելություններ: Բաժանորդագրվելով Gold-ին՝ օգտատերերը ձեռք են բերում պրեմիում փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում օգտվել 2500 դոլար արժողությամբ բովանդակությունից, այդ թվում՝ 3000-ից ավել յուրօրինակ սթիքերներ, 300 շրջանակներ, 250 տեսակի ֆոնտեր, կոլաժների 200-ից ավել տարբերակներ և 100 տեսակի էֆեկտներ: PicsArt Gold-ի առավելությունն այսքանով չի սահմանափակվում, բաժանորդներին տրամադրվող բովանդակությունը մշտապես կթարմացվի եւ կավելանա: Իսկ ամենակարեւորը, բաժանորդագրության շնորհիվ, օգտատերերը կարողանում են ստեղծագործել առանց գովազդներ տեսնելու։ PicsArt Gold-ն ամբողջովին զերծ է գովազդներից:
PicsArt Gold-ն այժմ հասանելի է 150 երկրներում։ Անհրաժեշտ է միայն թարմացնել հավելվածը, սեղմել Store և ընտրել Gold փաթեթը: Բաժանորդագրության արժեքը մեկ ամսվա համար կազմում է 8 դոլար, իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում՝ 47,88 դոլար: Նախքան փաթեթը գնելը, բաժանորդները նաև կարող են մեկ շաբաթ անվճար ուսումնասիրել վճարովի ծառայությունների հնարավորությունները:
Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է Android, iOS եւ Windows հարթակների համար, ունի ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր եւ 500 միլիոն ներբեռնում։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: