News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուղիղ չորս տարի առաջ հրապարակված «Հետաքրքիր փաստեր Հայաստանի արտահանման մասին» հոդվածում նշել էինք Հայաստանից Թուրքիայի խոշոր եղջերավոր անասունների անմաշկ մորթիների զանգվածային արտահանման մասին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց, եւ անցած տարի հերթական հրապարակումն արեցինք՝ արտաքին առեւտրի դեֆիցիտի թեմայով։ Հոդվածում, ի թիվս այլոց, ներկայացվում էին Թուրքիայի հետ մեր արտահանման-ներմուծման «նրբությունները»։

Բայց ինչն է ուշագրավ, մենք ոչ միայն արտահանում ենք խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիները, այլեւ ներմուծում, սակայն արդեն մշակված վիճակում։ Անցած տարի Ռուսաստանից «անմշակ մորթիներ (բացի բնական մորթուց) եւ կաշվի հումք» խմբի ապրանքներից դուրս  բերվել է 0,4 մլն դոլարի ապրանք։ Վստահորեն կարելի է պնդել, որ արտահանվել է «կաշվի հումք», այլ ոչ «անմշակ մորթիներ»։ Վերջնը, ինչպես հայտնի է, ոչ փոքր ծավալներով Հայաստանից է արտահանվում Թուրքիա։

Թուրքիայի հետ արտաքին առեւտրային կապերն իրականացվում են երրորդ երկրների միջոցով՝ մեր երկրի սահմանի շրջափակման հետեւանքով։ Բայց, վերաձեւակերպելով հայտնի ասացվածքը, կարելի է ասել, որ «սահմանն այնպիսի սյուն է, որը հնարավոր չէ անցնել, սակայն կարելի է շրջանցել»։ Նման պրակտիկան, սակայն, կրում է ակնհայտ միակողմանի բնույթ։ Թուրքիայում «Made in Armenia» պիտակով ապրանքներ չկան, եւ ներկայիս քաղաքական իրավիճակում չեն էլ կարող լինել։ Այլ բան է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթին, տարբեր ապրանքների արտադրության համար հումքը։

Հայաստան կաշվի հումքի ներմուծման աղբյուրը Ռուսաստանով չի ավարտվում։ Մեր մաքսատան տվյալներով, անցած տարվա առաջին կիսամյակում այդ հումքից ներմուծվել է գրեթե 1,2 մլն դոլարի, այդ թվում՝ Թուրքիայից՝ 0,3 մլն դոլարի։ Ինչո՞ւ այդքան քիչ հարեւան երկրից։ Այն պատճառով, որ այնտեղից մեր ձեռնարկատերերը Հայաստան ներմուծում են արդեն պատրաստի կաշվե արտադրանք։ Համեմատաբար ցածր մեծածախ գները (այստեղից էլ գնորդների լայն զանգվածների համար մատչելի մանրածախ գինը) նպաստում են թուրքական ապրանքների լայն իրացումը մեր ապրանքային շուկայում։

Վերջերս Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով, մասնավորապես, նախատեսվում է բարձրացնել մաքսատուրքերը ընտանի կենդանիների անմշակ մորթիների համար (բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանելու)։ Համաձայնվեք, սակայն, որ դա չի լուծելու խնդիրը թեպետ պետական գանձարանը որոշակի եկամուտ կստանա։

Մեզ մոտ գործնականում բացակայում է հետեւողական շղթան թեթեւ արդյունաբերության մեջ՝ զանգվածային վերամշակումից եւ հումքի մշակումից մինչեւ կաշվից պատրաստի ապրանքների արտադրությունը։ Բանն այն է, որ Հայաստանում չկան հզոր ձեռնարկություններ այդ շղթայի բոլոր օղակներում։ Կան, իհարկե, փոքր ձեռարություններ, որոնք փոքր խմբաքանակով բնական կաշվից կոշիկներ են արտադրում։ Սակայն, ըստ առկա տեղեկությունների, նրանք օգտագործում են ներմուծված հումք, քանի որ տեղականը զիջում է իր որակով։

Լաքապատ կավի եւ զամշի արտադրության ոլորտում մենք ընդամենը երեք ձեռնակություն ունենք, որոնց աշխատակազմերի միջին թվաքանակը 15 աշխատողն է, ինչն ինքստինքյան խոսում է արտադրության մասշտաբի մասին։ Այդ ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականությունը բավական ցածր է՝ մեկ աշխատողի հաշվով ամսական 0,8 մլն դրամից էլ պակաս։ Նշենք, որ այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ պակաս է հայրենի ամբողջ արդյունաբերության միջին ցուցանիշից։

Անցած տարի տվյալ ոլորտի կողմից իրացվել է արտադրանք՝ 422,4 Մլն դրամի չափով (875 հազար դոլար)։ Սակայն անգամ այդ հումքի փոքր խմբաքանակը իչի իրացվել հանրապետությունում։ Արտադրանքի 85 տոկոսն արտահանվել է։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ