News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում է 1300 մարդ, այդ  թվում հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաև լրատվամիջոցների ղեկավարներ (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվել պետական և հոգևոր խորհրդանիշները:

Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղից էլ հասցվել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր:

ՀՀ պետական դրոշը եւ Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

ԱԺ հատուկ նիստը բացեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվեց ամբիոնի մոտ՝ ընթերցելու երդման տեքստը։

Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետեւյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Նշենք, որ ՀՀ նախագահի երդման տեքստն ընթերցելուն կհաջորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը տալով ՀՀ նոր նախագահին՝ Արմեն Սարգսյանին։ Դրանից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին եւ դրանով նիստը կավարտվի:

Սերժ Սարգսյանը հեռանում է. ՀՀ 4-րդ նախագահն այսօր կստանձնի իր պաշտոնը. Կառավարությունը հրաժարական կտա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ