News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը «հաջողված պատմության» օրինակ է: Այս մասին ապրիլի 9-ին արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ընդ որում, ըստ նրա, Հայաստանը եվրասիական տարածքում առաջին երկիրն է, որը ցույց է տվել միանգամայն տարբեր ինտեգրացիոն գործընթացների համատեղման հնարավորությունը, հատկապես եթե դրա համար կա համապատասխան քաղաքական կամք:

«Մեզ հարկավոր է համապատասխան մտածելակերպի մշակույթ ստեղծել, օրինակ, այս համաձայնագրով ոչ միայն մենք պետք է կատարենք մեր ստանձնած պարտավորությունները»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ եվրոպական կողմը եւս պետք է կատարի իր պարտավորությունները: Միեւնույն ժամանակ ՀՀԿ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանի դերն այդ համաձայնագրի ստորագրման գործում: «ԱԺ-ում չկա որեւէ հանձնաժողով, որը չի աշխատելու այդ համաձայնագրի հետ դրա վավերացումից հետո»,- ասաց Աշոտյանը:

Հարկ է նշել, որ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ