News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այն գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Նրա խոսքով, նոր համաձայնագիրը նոր մակարդակի է բարձրացնում ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի  վրա հիմնված Հայաստանի երկկողմ հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ կոչված է կարգավորելու այդ հարաբերությունները գալիք տարիների ընթացքում:

«Փաստաթուղթը արտահայտում երկկողմ հարաբերությունների խորությունը եւ կանոնակարգում երկխոսությունը քաղաքական ու տնտեսական ոլորտներում»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով փաստաթղթի կառուցվածքին, նա նշեց, որ քաղաքական հարցերը զետեղված են նախաբանում, երկրորդ մասում քաղաքական երկխոսության եւ բարեփոխումներին, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերող դրույթներն են, երրորդ մասը արդարադատությանը եւ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին է:

«Համաձայնագիրն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ ու կանոնավոր համագործակցությունը խթանելու հարաբերությունների իրականացումն է:  Անդրադարձ կա միջազգային անվտանգության եւ խթանման հարցերին, համաձայնեցված ձեւաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Առանձնակի հստակ անդրադարձ կա ԼՂ խնդրին: Կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերին ու մոտեցումներին՝հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա. մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վրա»,-ընդգծեց Կարեն Նազարյանը:

«Կողմերը հաստատում են ազատ շուկայական տնտեսության, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ իրենց հանձնառությունը: Քաղաքական երկխոսության հետ մեկտեղ, համաձայնագիրը բնորոշում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության նպատակները եւ այս համատեքստում կարեւորվում է մեր երկրի մասնակցությունից բխող պարտավորությունները: Հայաստանի՝ ԵՄ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսության հարցն ունի առանձին հոդվածներ:

Առեւտրի եւ ներդրումների զարգացման մրցունակության խթանման տնտեսական վերակառուցման եւ արդիականացման համար կարեւոր հարցերը նույնպես արտացոլված են համաձայնագրում:

Փաստաթղթում խոսվում է, որ Հայաստանն աստիճանաբար իր օրենսդրությունը մոտարկելու է ԵՄ օրենսդրությանը, որպես բարեփոխումներին ուղղված քայլ»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բաղկացած է հիմնական տեքստից եւ շուրջ 12 հավելվածներից, որոնք վերաբերում են ոլորտային քաղաքականությանը՝ տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն, տեղեկատվական հասարակական ոլորտում համագործակցություն, սպառողների պաշտպանություն, զբաղվածություն, սոցիալական քաղաքականություն եւ հավասար հնարավորություններ, պետական գնումներ, ֆինանսական աջակցություն, խարդախության դեմ պայքար եւ այլն:

«Համաձայնագրի համապարփակ եւ ուժեղացված եւ հավասարակշռված առեւտրի դրույթները կօգնեն ՀՀ տնտեսությանը հաջողությամբ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ»-համոզմունք հայտնեց Կարեն Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ Համաձայնագրով ձեւավորվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները ղեկավարող եւ համակարգող ինստիտուցիոնալ շրջանակ: Ըստ այդմ, Գործընկերության խորհուրդը բարձրագույն քաղաքական մարմինն է՝ բաղկացած կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից; Այն իրականացնելու է համաձայնագրի կիրակման գործընթացի վերահսկումն ու գնահատումը: Գործընկերության կոմիտեն, որը բաղկացած է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներից, աջակցելու է գործընկերության խորհրդին, կարող են ստեղծվել նաեւ ենթակոմիտեներ: Համաձայնագրով նախատեսված է նաեւ խորհրդարանական վերահսկման մեխանիզմ:

Կլինի նաեւ կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հարթակ, որի գործողության կարգը ենթադրում է թափանցիկության եւ ռոտացիայի սկզբունքը:

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կուղղորդի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դեպի նոր՝ ավելի բարձր մակարդակ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ