News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուս դերասան եւ կինոռեժիսոր Անդրեյ Անդուդինովը Kubnews.ru առցանց պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր կուռքի՝ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ:

«Ֆրանսիայում ինձ նկատել էր Բաստիլի գրավման օրվան նվիրված ամենամյա համերգի կազմակերպիչը եւ հրավիրել էր երգել: Ես որոշեցի ֆրանսիական շանսոնից պոպուրի կատարել: Ելնում եմ բեմի վրա, սկսում եմ  երգել «Ա Պաղի-ի-ի-ի» եւ հանկարծ տեսնում եմ Իվ Մոնտանին, ում երգը ես կատարում եմ…Ես միանգամից չնկատեցի Մոնտանի կողքին նստած փոքրիկ մարդուն. դա Շառլ Ազնավուրն էր»- պատմում է Անկունդինովը:

Համերգի ավարտից հետո հայտնիներն Ալեքսանդր III կամրջի մոտ գտնվող սրճարանում փոքրիկ բանկետ էին կազմակերպել, որին հրավիրել էին նաեւ Անդրեյ Անկուդինովին եւ եւս մի քանի երաժշտի:

                     

«Երբ բոլորն արդեն գինովցած էին, ես սկսեցի բղավել, որ բոլոր Ֆրանսիացիներն անտաշներ են եւ որ եթե չլիներ մեր թագավորը, նրանք այդպես էլ չէին տեսնի ֆրանսիական մայրաքաղաքի ամենագեղեցիկ կամուրջը: Եւ ընդհանրապես, ես  հիմա բոլորին ցույց կտամ, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը. ես թափ հավաքեցի եւ համերգային սպիտակ կոստյումով նետվեցի Սենա գետը: Ջրից դուրս եկա արդեն կանաչ հանդերձանքով, քանի որ գետը ծաղկում էր»,- պատմում  է դերասանը:

Հարբած երգչին նստեցրեցին մեքենա: Անդուդինովը վստահ էր, որ իրեն ոստիկանությանը կհանձնեն: Սակայն դերասանը ապշած էր, երբ նրան տարան խանութ եւ պողպատագույն կոստյում բերեցին՝ նվեր՝ Ազնավուրից: Այդ ժամանակ Ազնավուրը նկատեց. «Տեսնում եք՝ ոչ բոլոր ֆրանսիացիներն են անտաշ»: «Դուք ի՞նչ ֆրանսիացի. չէ՞ որ Դուք հայ եք»,- անմիջապես ասել է Անկունդինովը: Այդ օրվանից սկսվել է նրա եւ հայտնի շանսոնյեի ընկերությունը:

                       

«Ես 8 տարի շարունակ շրջագայում էի Ազնավուրի հետ եւ ելույթ ունենում նրա համերգներին: Նույնիսկ երգել եմ Պապիկի հետ նրա 80-ամյակին»,- նշել է Անկուդինովը: Դերասանը «պապիկ» է անվանում իր գործընկերոջը՝ Լեւոն Օգանեզովին, որի հետ շրջագայում է արդեն 10 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ