News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական գործընթացները անմիջականորեն ազդում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա, իսկ դրանց թուլությունն ու անկայունությունը թույլ չեն տալիս երկրում անկախ, թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնել: Նման կարծիք ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ փոքր եւ միջին բիզնեսի հաշվին բնակչության զբաղվածության եւ ինազբաղվածության ապահովումը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ զարգացած լինելու դեպքում, դրանք ստիպված չեն լինի ընտրությունների ժամանակ նպաստել այս կամ այն քաղաքական ուժին կամ նրանց պատվերով մասնակցել ընտրություններին:

 «Ինչու են Եվրոպայում ընտրությունները անկախ եւ անկանխատեսելի: Քանի որ միջին դասը տնտեսապես անկախ է եւ քաղաքական կուսակցությունները, որոնց նրանք համակրում են, կոչված են նրանց շահերին ծառայել», - նշեց  նա:

Նրա խոսքով՝ փոքր եւ միջին բիզնեսը  յուրաքանչյուր տնտեսության ինդիկատորն է, օրինակ Եվրոպայում միջինում հարկային մուտքերում դրանց մասնաբաժինը 50 տոկոսից ավելին է, ՌԴ-ում՝ 20, իսկ Հայաստանում ընդամենը՝ 6 տոսկոս:

Արդարության համար նա հավելեց, որ մի քանի տարի առաջ փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը հակերում ընդամենը 3 տոկոս էր, այսինքն` որոշակի աճ կա: Սակայն, միեւնույն ժամանակ, այդ ձեռնարկությունների քանակը տարիների ընթացքում մի քանի անգամ նվազել է, հասնելով 70 հազարի`2017-ի տվյալների համաձայն: Միայն անցյալ տարի 465 տնտեսվարող սուբյեկտներ փակվեցին:

«Այս 70 հազար ձեռնարկությունները բնականաբար ակտիվ գործուենություն էին վարում, բայց խնդիրն այն է, որ նրանցից շատերը՝ 60 տոկոսն, առեւտրի ոլորտում է աշխատում եւ այստեղ, ինչպես գիտեք, կանոնները թելադրում են խոշոր  ցանցային սուպերմարկետները», - ասաց Վազգեն Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ