News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը միջազգային հարթակում աութսայդեր է, իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչինչ չեն տվել երկրին վերջին 10 տարվա ընթացքում։ Ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ՀՆԱ–ն, փաստացիորեն, փոփոխություն չի կրել, արտաքին աղբյուրներից միջոցներ չեն ներգրավվել, նոր աշխատատեղեր չեն ստեղծվել։ Փոխարենն աճել է արտաքին պարտքը, որը ծախսվում է հարկատուների համար անհասկանալի ուղղությամբ. «Իշխանությունները պետք է հարկատուներին զեկույցեն, թե ուր են գնում արտաքին աղբյուրներից ստացված միջոցները։ Չպետք է մոռանանք, որ այդ պարտքերը մարելու են հաջորդ սերունդները»,–նշել է նա։

Ասատրյանի գնահատմամբ՝ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելով իշխանությանը մոտ կանգնած մարդկանց մի խումբ  կփորձի մտածել՝ ինչ անել մի քիչ ավելի լավ ապագա ունենալու համար, թե չէ այս ճանապարհը  տանում է քայքայման: Նրա կարծիքով՝ կարելի է առանձնացնել երկու ձեռքբերում՝ արտահանման աճը եւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: «Սակայն իրականությունն ավելի մռայլ է՝ ներկայիս իշխանությունները սպառել են իրենց»,–եզրափակել է Բագրատ Ասատրյանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ