News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գլոբալ ճգնաժամն անցել է, սակայն Հայաստանում ճգնաժամը շարունակվում է: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ սրա պատճառն այն է, որ Հայաստանում արհամարհում են տնտեսական խնդիրնոերի ախտորոշման համապատասխան մեխանիզմները, եւ փաստացի օբյեկտիվ գործոնները, իսկ հատկապես գլոբալ ճգնաժամի ազդեցությունը առանձնացված չեն սուբյեկտիվ պատճառներից, մասնավորապես՝ ներքին ճգնաժամից: «Ես հակված եմ կարծելու, որ այն, ինչ մեզանից էր կախված, պարզապես չի արվել: Հակառակ դեպքում մենք չէինք խոսի սուբյեկտիվ գործոնների մասին: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդիկ պարզապես վախենում են ճշմարտությունն ասել, քանի որ դա կբերի նրան, որ առանձին ճյուղերում ձախողումների համար առանձին անձինք պատասխանատվություն կկրեն»,- նշեց նա:

Տնտեսագետը բարձրաձայնեց հայտնի արտահայտությունը, որը վերագրվում է անգլիացի ականավոր պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին՝ կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն: «Մեր դեպքում այս արտահայտությունն առավել քան արդիական է: Օրինակ բերեմ. պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017 թվականին պետական գերատեսչությունները իրականացրել են 856 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, առանձին հոդվածով ներկայացվել են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության 190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրերը: Կարիք չկա տնտեսագետ լինել հասկանալու համար, որ պետք է ստեղծվեին նոր աշխատատեղեր, սակայն վիճակագրական թվերը հակառակի մասին են խոսում»,- նշեց Մանասերյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, շարունակեց նա, Հայաստանում գործազրկության մակարդակը 2016-ի արդյունքներով կազմել է 18,1 տոկոս, 2017-ին՝ 0,3 տոկոսային կետով ցածր: Սակայն դրա հետ միաժամանակ, 2017-ին բնակչության թվաքանակը 1300-ով կրճատվել է, իսկ արտագաղթողների թիվը կազմել է 37 հազար: «Ստացվում է, որ աշխատատեղերի թիվը չի ավելացել, այլ կրճատվել է»,- նշեց տնտեսագետը:

Ինչպես ասաց փորձագետը, տարակուսանք է հարուցում, որ ստեղծվող աշխատատեղերի թվի մասին տեղեկությունները, որ բարձրաձայնում են տարբեր պաշտոնատար անձինք, կտրուկ տարբերվում են: Այսպես՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը նշել էր, որ 2017 թվականին իրականացվող ներդրումների արդյունքում պետք է ստեղծվի  7,5 հազար աշխատատեղ, վարչապետն ասել էր, որ միանգամայն հնարավոր է հասնել նաեւ 10 հազարին: Սկզբում նախարարը հայտարարել էր, որ առաջին եռամսյակում ստեղծվել է 3 հազար նոր աշխատատեղ, իսկ տառացիորեն 2 օր հետո ասաց, որ ստեղծվել է 1800: Դրանից հետո նրա տեղակալը, ներկայացնելով առաջին կիսամյակի տվյալները, ասաց, որ երկրում ստեղծվել է 2800 նոր աշխատատեղ: 11 ամիսների արդյունքներով հայտարարվել էր 4,5 հազար նոր աշխատատեղերի ստեղծման մասին, իսկ ամբողջ տարվա արդյունքները չեն հրապարակվում: Դրա փոխարեն, շեշտեց Թաթուլ Մանասերյանը, կառավարությունը բյուջեի ծախսերը, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների կամ մանկատների վերանորոգման համար, որպես ներդրումներ է ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ