News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ռուսական նախկին լրտեսի դուստր Յուլիա Սկրիպալը հայտարարել է, որ «նոր կյանք է սկսում» եւ դեռ չի ցանկանում տեսնել ոչ ռուսական դեսպանատան աշխատակիցներին, ոչ էլ իր քույր Վիկտորիային: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որը տարածել է բրիտանական ոստիկանությունը, հաղորդում է BBC-ն:

«Ես բոլորովին նոր կյանք եմ ապրում՝ ի տարբերություն այն սովորական կյանքի, որը ես թողեցի ավելի քան մեկ ամիս առաջ եւ փորձում եմ հաշտվել իմ հեռանկարների հետ՝ միեւնույն ժամանակ ապաքինվելով վերապրած հարձակումից», - գրել է Յուլիան:

Նա պատմում է, որ իրեն դուրս են գրել ապրիլի 9-ին, իսկ Սերգեյը դեռ հիվանդանոցում է:

 «Իմ տրամադրության տակ են հատուկ մասնագետներ, որոնք օգնում են ինձ խնամել եւ տեղեկացնում են քննչական գործընթացի մասին: Ես շփվում եմ ընկերներիս եւ ընտանիքիս հետ եւ ինձ պատմել են ՌԴ դեսպանատան օգնության առաջարկի մասին: Ես դեռ չեմ ցանկանում դիմել նրանց, բայց եթե մտքափոխվեմ, գիտեմ, ինչպես նրանց հետ կապ հաստատել», - նշվում է հայտարարության մեջ:

«Ամենակարեւորը ես անվտանգության մեջ եմ եւ ժամանակին զուգընթաց առողջանում եմ, բայց ես դեռ բավականաչափ ուժ չունեմ լրագրողներին լիարժեք հարցազրույց տալու համար: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես ուզում եմ շեշտել, որ ոչ ոք չի խոսում իմ եւ իմ հոր փոխարեն, բացի մեզանից», - գրել է նա:

«Ես շնորհակալ եմ իմ զարմուհի Վիկտորիային իր հոգատարության համար, բայց խնդրում եմ նրան չգալ ինձ մոտ եւ դեռ չփորձել ինձ հետ կապ հաստատել», - նշվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…