News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ ապրիլի 12-ին, 62 կողմ, 31 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Այս օրինագոծով Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 2 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում կստանա, կառուցվելու է 150 կմ ջրագիծ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ներկայացված համաձայնագիրը դեռեւս 2013-ի հունիսին վավերացված համաձայնագրի վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: «Վարկային ծրագրով նախատեսված էր 30 մլն դոլարի վարկ եւս 7,5 մլն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրիի, Քաղցրաշենի, Գեղարդալիճի եւ Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոս համակարգերի: Ծրագրով պլանավորված աշխատանքներն իրականացվում են: Մենք ունենք տնտեսված գումարներ՝ 575 մլն դրամ, որոնք ուղղվել են Մեղրիի տարածաշրջանում մեկ այլ բնակավայրում անքնահոս համակարգի անցում»,-նշել է Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ նոր վարկային միջոցները չեն ուղղվելու առաջին ծրագրի ավարտմանը, սա լրիվ նոր ծրագիր է. Այս ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարիներին այդ ողջ տարածքը ոռոգելի դարձնել, ջրով ապահովել, բերքատվությունը բարձրացնել 11-14 տոկոսով եւ տնտեսել տարեկան 5 մլն խմ ջուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ