News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալ ստացողների թվում կլինեն չորս ամերիկահայեր: Այս մասին հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» պարբերականը:

Պարգեւները հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին: Այս տարի մեդալը կստանան չորս հայեր՝ Ջոն Չարլզ Գալիյանը, Վիգեն Սեփիլյանը, Ջոն Բիլեզիկյանը եւ աշխարհահռչակ արտդիլեր եւ գալերիստ Լարի Կակոսյանը:

Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, որոնք այն մարդկանց օրինակ են ծառայում, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում եւ հարգում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձն ու ավանդը:

Անցյալ տարի 8 հայեր էին Պատվավոր մեդալ ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ