News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերզա Մեյը ապրիլի կեսին կառավարության արտահերթ նիստ կհրավիրի՝ Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ Բրիտանիայի արձագանքի քննարկման համար, գրում է BBC-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ սպասվում է, որ նախարարները կաջակցեն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական գործողություններին միանալու նրա կոչին: Որոշ աղբյուրների համաձայն՝ վարչապետը պատրաստ է քայլեր ձեռնարկել Ասադի ռեժիմի դեմ՝ առանց խորհրդարանի նախնական համաձայնության:

«Մաքրելով ճանապարհն ակցիային մասնակցելու համար՝ նա արձանագրել է, որ քիմիական զենքի օգտագործումը չի կարող անպատասխան մնալ, եւ հայտարարել է, որ բոլոր նշանները հիմք են տալիս կարծել, որ Բաշար Ասադի ուժերը պատասխանատու են Դումայում շաբաթ օրը տեղի ունեցած վայրագությունների համար», - գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին տեղեկությունները հայտնվել էին ապրիլի 8-ին: Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերությունը (SAMS) եւ ակտիվիստները պնդում էին, որ կառավարական ուժերը քլորինով ռումբեր են օգտագործել են, ինչի հետևանքով, BBC-ի տվյալներով, զոհվել է 70 մարդ:

ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Սիրիայի կառավարական բանակին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկրի նախագահ Բաշար Ասադը «թանկ կվճարի» դրա համար: Թրամփը Սիրիային աջակցության համար քննադատել էր նաեւ Ռուսաստանին եւ Իրանին. ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռազմական պատասխանը բազմաթիվ տարբերակներ ունի: Միեւնույն ժամանակ, սիրիական կառավարությունը հայտարարել էր, որ որեւէ մասնակցություն չի ունեցել քիմիական հարձակմանը: «Նման հաղորդումները պատրվակ են՝ Արեւելյան Գուտայում եւ Դումայում ահաբեկիչների մնալը երկարաձգելու համար»,- նշվում էր նախարարության հաղորդագրության մեջ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ