News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր ռուսական գերծանր հրթիռի փորձարկումները նախատեսվում է սկսել 10 տարի անց: Այս մասին Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ժամանակ «Կոսմոս» տաղավարի մոտ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսքով՝ «Վոստոչնի» կոսմոդրոմում փորձարկումների համար անհրաժեշտ է հատուկ մեկնարկային համալիր ստեղծել: «Մենք մտադիր ենք սկսել աշխատանքները մոտ ապագայում: Ծանր հրթիռի համար արդեն աշխատում ենք, այժմ անհրաժեշտ կլինի աշխատանքները սկսել նաեւ գերծանրի համար»,- հավելել է Պուտինը: Նա նաեւ նշել է, որ հրթիռը եւ հարթակն անհրաժեշտ է ստեղծել զուգահեռաբար, այնպես, որպեսզի եւ՛ մեկնարկային համալիրը, եւ՛ կրիչը միաժամանակ հայտնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ