Ճապոնիայի հարյուրավոր ոստիկաններ փոքրիկ կղզում որոնում են բանտից փախուստի դիմած գողին, գրում է AFP-ն։
Այսպես, 27-ամյա Տացումա Հիրաոն, որը դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, անցնող հանգստյան օրերին փախուստի էր դիմել Էհիմե պրեֆեկտուրայի բանտից։ Ոստիկանները կասկածում են, որ նա թաքնվել է Մուկաիսիմա կղզում, որտեղ ապրում է 16 000 մարդ։ Ոստիկանները նրան գտնելու նպատակով այցելում են ամեն տուն, ինչպես նաեւ խուզարկում դատարկ տները։