News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն կոչ է արել պատրանքներ չփայփայել, թե Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կնքվել Հյուսիսի ապամիջուկայնացման մասին համապարփակ համաձայնագիր, գրում է AP-ն։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, այդ հանդիպումը կօգնի հասկանալ այն պայմանները, որոնք կօգնեն որոշել, թե ինչպես հասնել այդ համաձայնագրին։ Պոմպեոն նշել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի որ հանդիպումը կարող է դիվանագիտական արդյունքի հասնելու ուղու վրա դնել, որի կարիքն ունի Ամերիկան եւ աշխարհը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ