News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ մեղադրվող՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի, Վասիլ Չիլինգարյանը 2016թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ստուգում իրականացնող բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց խնդրելու եղանակով դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ Չիլինգարյանը ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառվել պետական կազմակերպությանը և պետությանը:

Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում:

Նշենք, որ Չիլինգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ավելի վաղ նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատմել էր, որ ամեն ինչ սկսվել է 2016թ.-ին անտառտնտեսությունում արված ստուգումների փաստաթղթերում եղած ջնջումներից:

«2016թ.-ին 31 հազար հա անտառում հայտնաբերվել է ապօրինի հատված 105 ծառ, նման արդյունքի համար մարդուն պետք է շքանշան տան, որովհետեւ մյուս անտառտնտեսություններում մի քանի հազար ապօրինի ծառ է հատվում: Դա արձանագրվել է, որից հետո պարզվել է՝ 11 ծառը հին կտրված ծառերն են եղել, որոնք արդեն իսկ արձանագրված են եղել: Չիլինգարյանը զգուշացրել է այդ մասին ստուգողներին, նրանք էլ ճիշտ չեն գրանցել, ընդամենը ջնջել են իրենց թղթերում՝ առանց համապատասխան նշումներ անելու: Այժմ Չիլինգարյանին մեղադրում են, որ դիրքը չարաշահել է եւ ազդել տեսուչների վրա, որ այդ ջնջումներն անեն»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ