News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում 80 էստոնացի է բնակվում, իսկ Էստոնիայում՝ պաշտոնական տվյալներով 1500 հայ: Այս մասին ապրիլի 13-ին տեղի ունեցած ուղիղ հեռարձակման ժամանակ լրագրողներին հայտնեց Էստոնիայի Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Տալլինի պատվավոր քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը:

Սակայն Էստոնիայի անկախանալու օրից ի վեր Մերձբալթյան հանրապետություններում բնակվող հայերի թիվը 500 մարդով կրճատվել է:

«Ազգային ինքնությունը պահպանելու համար անհրաժեշտ է պահպանել հայկական դպրոցները, հայ մշակույթն ու հայոց լեզուն»,- պարզաբանեց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ հայրենակիցների միջեւ շփումները ազգային ինքնության պահպանման համար մեծ նշանակություն ունեն:

Նա նշեց, որ ինքն իրեն ոչինչ չի արվում, եւ աճող սերնդի դաստիարակության գործում ահռելի դերակատարում ունի ընտանիքը: Նրա կարծիքով, իր հեթին ցանկացած պետություն ձգտում է իր քաղաքականությունը վարել՝ ուղղված իր տարածքում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների միաձուլմանը եւ իր մշակույթի կրողները դառնալուն: Սակայն, Գրիգորյանի խոսքով, Էստոնիայում 192 ազգ է բնակվում, եւ դրա շնորհիվ նախկին խորհրդային այս փոքր հանրապետությունում յուրահատուկ բազմամշակութային միկրոկլիմա է ստեղծվել:

Հարցին՝ Էստոնիայում ինչպե՞ս է նշվում ապրիլի 24-ը, Գրիգորյանը պատասխանեց, որ սա հանրապետությունում հայ համայնքների համար ամենակարեւոր օրերից մեկն է: «Երեխաները պետք է իմանան, իսկ ծնողները պետք է տեղեկություններ փոխանցեն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա:

Ինչպես նշեց Գրիգորյանը, այդ օրը Տալլինում տարբեր միջոցառումներ են անցկացվում, համաժողովներ, հանրահավաքներ եւ շատ այլ միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ