Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի հիմնական 5 խնդիրները։
Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրել է. «Այսօր Թուրքիան հիմնական 5 խնդիր ունի. Ժողովրդավարություն, տնտեսություն, կրթություն, հասարակության մեջ խաղաղություն եւ արտաքին քաղաքականություն»։