News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էստոնական կողմին որեւէ բացատրություն չի ներկայացրել Տալլինի քաղաքային խորհրդարանի նախագահի խորհրդականի եւ Էստոնիայի Կենտրոնամետ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարինե Օգանեսյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին Էստոնիա-Հայաստան վիդեոմիացման ժամանակ լրագրողներին հայտնել է Տալլինի Հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը:

Հիշեցնենք, որ Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանը ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում, ըստ երեւույթին՝ իր ազգության պատճառով, ինչից հետո արտաքսվել էր Էստոնիա: Այս միջադեպը տեղի էր ունեցել մարտի վերջին, երբ Օգանեսյանն էստոնական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր Ադրբեջանում կայանալիք մանկավարժական միջազգային գիտակրթական համաժողովին:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի պարզաբանել Էստոնիային, թե ինչու նրանք թույլ չեն տվել երկրի քաղաքացուն մասնակցել միջոցառմանը»,- հայտնել է Իվանյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ