News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ սրացումը լայնամասշտաբ ռազմական բախման եւ լարվածության նոր օջախի ստեղծման չի հանգեցնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ–Վոլգա շրջանի  ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը:

Թուրքիան, նրա խոսքով, ավելի կարեւոր առաջնահերթություններ ունի, որոնք Անկարայից պահանջում են ջանքերի ու ուշադրության առավելագույն կենտրոնացում։ 

«Թուրքիան ավելի կարեւոր առաջնահերթություններ ունի եւ ի դեմս Հունաստանի նոր խնդիրներ ստեղծել նա հիմա չի պատրաստվում»,–պարզաբանել է Սկակովը։
Այսպես, փորձագետը կարծում է, որ Անկարան ավելի լուրջ խնդիրներ ունի, որոնք կապված են միջազգային մեկուսացման սպառնալիքի եւ Մերձավոր Արեւելքում ՝ մասնավորապես, Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ։ Սրա հետ մեկտեղ, Թուրքիան նոր սպառնալիքներից բացի կանգնած է նաեւ հին սպառնալիքի առաջ՝ առ այսօր չլուծված քրդական հարցի առումով։ Բացի այդ, Թուրքիային, արեւելագետի հավաստմամբ, խանգարում է  ՆԱՏՕ անդամակցությունը, սակայն Դաշինքը վերջնական լքել Թուրքիան ստիպված չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ