News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովուրդը պահանջում է բոլոր ուժերին՝ կանգնել իր կողքին եւ իրեն ազատել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի կեղեքիչ իշխանությունից։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։

Նախ Նիկոլ Փաշինյանը ողջունեց «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատին։ Նա նաեւ դիմեց «Ելք» դաշինքի գործընկերներին։ «Այո, հակասություններ ենք ունեցել, վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք իրար։ Բայց ժամանակն է, որ միավորվենք Ազատության հրապարակում, ներենք իրար եւ պայքարենք»,-ա սա նա եւ հավելեց. «Ես ուզում եմ առանձնահատուկ ուղերձ հղել «Ելք» դաշինքի մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Մենք միասնական ենք մեր պայքարում, Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, եւ մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»։

Փաշինյանն արձանագրեց, որ կան վերապահումներ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների նկատմամբ։ «Հայաստանում չկա որեւէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի մատնանշել բազմաթիվ սխալներ, բայց մենք բոլորս ծառայում ենք ժողովրդին։ Խնդրում եմ որեւէ մեկնաբանությամբ, արտահայտությամբ չխոչընդոտել Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի միավորմանը։ Հայաստանի ժողովուրդը պահանջում է բոլոր ուժերին՝ կանգնել իր կողքին եւ իրեն ազատել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի կեղեքիչ իշխանությունից»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ