Սինայի թերակղզում հսկիչ անցակետի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով եգիպտոսցի 8 զինվորական եւ 14 զինյալ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի բանակի տվյալները:
Հարձակումը տեղի է ունեցել արտակարգ դրության ռեժիմը եւս երեք ամսով երկարաձգելու մասին իշխանությունների հայտարարությունից մի քանի ժամ անց:
Զինյալները հսկիչ-անձնագրային անցակետի վրա հարձակվել են վաղ առավոտյան: Նրանցից 4-ը մահապարտի գոտիներ են պայթեցրել, սպանել զինվորականների, եւս 15-ին էլ՝ վիրավորել: