Երեւանի Ներքին Շենգավիթի 14–րդ փողոցում սպանության փորձ է տեղի ունեցել։
Ինչպես NEWS.am–ին հայտնում են ոստիկանությունից, Ներքին Շենգավիթի 14–րդ փողոցով անցնող մի մեքենայում գտնվող երկու տղամարդ վիճել են 39–ամյա մեկ այլ տղամարդու հետ։ 2 տղամարդը հեռացել են եւ 15 րոպե անց զինված վերադարձել ու կրակահերթ բացել 39–ամյա տղամարդու տան ուղղությամբ։ Տղամարդը թաքնվել է տան բակում եւ չի տուժել։ Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներին։
Մանրամասները տեսանյութում։