News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արաբական երկրները հանդես են գալիս Սիրիայում հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորման օգտին, որն ընդունելի է Սիրիայի ժողովրդի բոլոր շերտերի համար: Այս մասին կիրակի հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը՝ Դահրանում բացելով արաբական պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի ճգնաժամի քաղաքական եւ խաղաղ կարգավորման օգտին, որը համապատասխանում է սիրիական հանրության բոլոր շերտերի պահանջներին»,- ասել է Հորդանանի միապետը: Նրա խոսքով՝ միջսիրիական հակամարտության կարգավորման արդյունքներից մեկը պետք է դառնա սիրիացի փախստականների վերադարձը հայրենիք:

«Մենք աջակցում ենք միջազգային բոլոր ջանքերին՝ ուղղված Սիրիայում կայունության հաստատմանը, այդ թվում Աստանայում եւ Ժնեւում անցկացվող գործընթացներին»,- նշել է Աբդալլահ II-ը:

Պաղեստինյան խնդրին անդրադառնալով՝ միապետը նշել է, որ պաղեստինցիների հավատարմությունը 2 պետությունների ստեղծման գաղափարին հաստատում է խաղաղ գործընթացի վերականգնմանը եւ շարոնակմանը նրանց հաստատուն եւ լուրջ մտադրությունը: Աբդալլահ II-ը հավելել է, որ արաբական երկները մտադիր են աջակցել պաղեստինցի ժողովրդի ձգտմանը եւ միաժամանակ կայունությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ