News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության՝ այսօրվա ընթացքում երկրորդ հանրահավաքը։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե ավարտվել է իրենց ծրագրի առաջին փուլը, եւ վաղվանից սկսվելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ։

Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ հայտարարվում է կամավորների ցուցակագրում ՝ հետիոտների, ավտոերթի մասնակցողների եւ հեծանվորդների, քանի որ վաղվանից սկսվում են ակտիվ գործողություններ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ