News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ եւ հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Այսօր ստուգումներ են սկսվել «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի շինության տարածքում:

Ստուգման արդյունքում ընկերությանը կտրվեն կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերը հանձնելուց որոշ ժամանակ հետո կիրականացվի կրկնակի ստուգայց, եւ եթե պարզվի, որ թերությունները վերացված չեն, այդ դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի:

Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաեւ ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում եւ հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:

Տպել
Ամենաշատ
Partner news