News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ անակնկալ չէր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ եւ չի անի քայլեր, որոնք վնասակար են երկու կողմերի համար»,-ասաց նա:

Խոսելով ապրիլյան պատերազմի դասերի մասին, նա ընդգծեց, որ առաջին դասը պետք է համարել այն, որ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

«Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը, կարծում եմ, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե, չի հաջողվել։

Հաջորդ դասը այն է, որ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն։ Եվ որ ամենակարեւորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու, եւ ապագայի նկատմամբ որեւէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելու հարցերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, բոլորը վկան են եղել այն բարեփոխումների, որ եղել են մեր զինված ուժերում. «Արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը եւ այլն, մեզ վստահություն են ներշնչում, որ մենք այլեւս այն չենք, ինչ եղել ենք մինչեւ 2016 թվականի ապրիլը»:

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու. Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը. Սերժ Սարգսյան

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

Թաքնված կառավարում իրականացնելը սխալ է, դա փախուստ կլիներ պատասխանատվությունից. վարչապետի թեկնածու

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ