News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքված բարեգործական նվիրատվություններն ապրիլի 17–ի դրությամբ կազմում են 160 մլն 932.7 հազար ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով շրջանի Գլխավոր ֆինանսական վարչությանը եւ ՌԴ Կարմիր Խաչի շրջանային բաժանմունքին

Սպասվում է, որ օգնությունը մի քանի ուղղություններով կբաշխվի. «Մեծ մասը կտրամադրվի տուժածներին։ Կտրամադրվի ե՛ւ առողջարանային բուժման, ե՛ւ վերականգնողական բուժօգնության, ե՛ւ այլ կարիքների համար»,–հայտնում է շրջանի Գլխավոր ֆինանսական վարչությանը։

Դրա հետ մեկտեղ շարունակվում է բյուջետային միջոցներից օգնության տրամադրումը հրդեհի հետեւանքով տուժածների եւ զոհվածների ընտանիքներին։ Այսպես, Կեմերովոյի շրջանի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտում հայտնել են, որ ապրիլի 16-ի տվյալներով դաշնային բյուջեից ֆինանսական օգնություն է տրամադրվել 59 զոհվածների ընտանիքներին, շրջանային բյուջեից՝ 60 ընտանիքի։ Ֆինանսական օգնություն է տրամադրվել նաեւ 40 տուժածների ընտանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ