Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում հավաքված ցուցարարները քիչ առաջ փակել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները, մասնավորապես, հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ հրաժարվում են բացել փողոցը: Նրանք կաթվածահար են արել այս հատվածում երթեւեկությունը. ցուցարարներն աղբամաններով ու նստարաններով փակել են փողոցը՝ թույլ չտալով որեւէ մեքենայի անցնել: Ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին, սակայն չի հաջողվել:

Ավելի ուշ միջադեպ է տեղի ունեցել նաեւ Շահումյանի հրապարակում: Մի քանի ցուցարարներ փորձել են աղբամաններով ու նստարաններով փակել Խորենացու փողոցը: Ոստիկաններից մեկը մոտեցել է նրանցից մեկին, հրելով՝ գետին տապալել եւ ճանապարհ բացել մեքենայի համար: