News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում կայանալիք ժամանակակից արվեստի ArtBosphorus ցուցահանդես-տոնավաճառը կմեկտեղի 20 երկրների 300 ստեղծագործողների աշխատանքներ, գրում է Today’s Zaman-ը:

Ցուցահանդեսի հիմնական թեման է «Երազանքներ, գույներ, իրողություններ»: Գեղանկարչական ցուցահանդեսին կգումարվեն պարային, բեմական ծրագրեր, վիդեոարտ եւ արտհաուզ:

Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսլանդիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Սերբիայի, Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի նկարիչների ընտիր-գործերը 2011թ. ապրիլի 7-ից 10-ը կցուցադրվեն Ֆուլյա կենտրոնում:

Չորսօրյա միջոցառմանը կներկայացվեն գեղանկար, լուսանկար, քանդակ եւ պերֆոմանս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ