News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրը, որի կարգախոսն է՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:

Այդ օրը, որը հայտնի նաեւ որպես Համաշխարհային ժառանգության օր, հիմնվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պաշտպանության հարցերով միջազգային խորհրդի ասամբլեայի կողմից (ICOMOS):

Տոնը նշվում է 1984-ից եւ կոչված է լայն հասարակության ուշադրությունը սեւեռել համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության հարցերին: Այն նաեւ հնարավորություն է տալիս համաշխարհային ժառանգության բազմազանության եւ այն ջանքերի մասին իմանալ, որոնք գործադրվում են դրա պահպանման եւ պաշտպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ