News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանական նավթային ընկերության (IOOC) ուղղաթիռը, որը ուղարկվել էր R1 պլատֆորմ հիվանդ աշխատակցի տարհանման համար, թռիչքից քիչ անց ընկել է Պարսից ծոց,  հայտնում է IRNA-ն:

Ուղղաթիռում 5 մարդ է եղել, 2-ը զոհվել է, օդաչուին հաջողվել է փրկվել, եւս երկուսը անհետ կորել են: Ներկայումս անհետ կորածների որոնողական աշխատանքներ են կատարվում:

Իրանի օֆշորային նավթային ընկերությունը (IOOC) աշխարհի ամենախոշոր օֆշորային նավթային ընկերություններից է, որն ունի ավելի քան 50 տարվա փորձ: Ընկերությունն իրանական նավթի մեկ երրորդն է արտահանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ