News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆիլադելֆիայի օդնավակայանում Southwest Airlines ավիաընկերության Boeing 737-700 օդանավի արտահերթ վայրէջքի ժամանակ, որը կատարում էր Նյու Յորք-Դալլաս չվերթը, մի կին է մահացել, հայտնում է NBC-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թռիչքից 20 րոպե հետո պայթել է օդանավի շարժիչներից մեկը, որից հետո բեկորները կոտրել են իլյումինատորը, որի հետեւանքով տեղի է ունեցել ապահերմետիկացում: Օդանավի ուղեւորները պատմել են, որ կանանցից մեկին հոսանքը քաշել է իլյումինատորի մեջ, սակայն հաջողվել է նրան օդանավ վերադարձնել:

Օդանավում ընդհանուր եղել է 144 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ: Տեղի ունեցածի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը՝ տուժել, նշել է հեռուստաալիքը:

Ֆիլադելֆիայում Southwest Airlines ավիաընկերության օդանավի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով արտահերթ վայրէջքի մասին ապրիլի 17-ի երեկոյան հայտնել էր CNN-ը: Հեռուստաալիքի զրուցակիցները պատմել էին, որ վայրէջքից հետո ուղեւորներից մեկը հոսպիտալացվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ