Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Թուրքմենստանում առանձին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Պուտինն առանձին՝ «ոտքի վրա», զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Պեսկովը։

Երկու երկրների ներկայացուցիչների զրույցի մանրամասների մասին Պեսկովը չի հայտնել։

Պուտինը հոկտեմբերի 8–9-ը գտնվում է Թուրքմենստանում, որտեղ մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։ Միջոցառումներն անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին։