News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եղիսաբեթ II-ի Ուիլոու անունով վերջին վելշ-կորգին, որը տառապում էր ուռուցքային հիվանդությունից, ապրիլի 15-ին մահացել է Վինձորի ամրոցում, հաղորդում է iz.ru-ն:

Շունը գրեթե 15 տարեկան էր:

Daily Mail-ը հաղորդում է, որ կենդանին տառապում էր ուռուցքային հիվանդությունից եւ որոշում էր կայացվել նրան թունավորելով սպանել:


Ուիլոուն կյանքից հեռացավ թագուհու մյուս կորգիի՝ Հոլլիի մահից 1.5 տարի անց: Երկու շներն էլ թագուհու եւ դերասան Դենիել Քրեյգի հետ նկարահանվել են հոլովակում, որը նվիրված էր 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը:

Թագուհին կորգի ցեղատեսակի ավելի քան 30 շուն է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ