News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի են ոստիկանության Մաշտոցի եւ Էրեբունի բաժիններ բերման ենթարկվածների անունները:

Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։

Ոստիկանության Էրեբունի բաժնում բերման են ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունը։

Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․

1.     Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/

2.    Արսեն Ռազմիկի Ուզունյան

3.    Սասուն խաչատուրի Տերտերյան

4.    Արման Հրաչյայի Աղաջանյան

5.    Հրաչյա Աշոտի Հակոբյան

6.    Հովհաննես Աշոտի Գրիգորյան

7.    Անի Սերյանի Հակոբջանյան

8.    Վահե Վախթանգի Դավթյան

9.    Անդրանիկ Մուշեղի Դանիելյան

10.  Միքայել Մասիսի Նազարյան

11.   Գոհար գագիկի Թադևոսյան

12.  Հրաչյա Հենրիկի Հովակիմյան

Ժամը 14.00-ի դրությամբ, ընդհանուր բերման են ենթարկվել 91 քաղաքացի, ազատ են արձակվել 37-ը։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից: Վերջինս եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը այսօր այցելել են ոստիկանական բաժանմունքներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ