Մեքսիկայի Գերերո նահանգում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 16 մարդ՝ վեց ոստիկան եւ 10 կասկածյալ, հայտնում է AP-ն։
Ոստիկանության տվյալներով՝ առաջին հրաձգությունը տեղի է ունեցել Կոակույուլում, երբ հանցագործները հարձակվել են ոստիկանության շարասյան վրա: Վիարվորվել է մեկ ոստիկան։ Իրավապահները կրակ են բացել եւ սպանել 10 հանցագործի։
Բայց չարագործները թակարդն են գցել ոստիկանության շարասյանը եւ սպանել 6 ոստիկանի։